Տեսանյութեր

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել


Վերջերս չինական RocketNews24 թերթը մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ իր ընթերցողներին տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխարհի առաջին չհալչող պաղպաղակը: Այս մասին գրում է «Օդիթի Սենթրալ»-ը: «Բանան» կոչվող պաղպաղակը վաճառվում է Չինաստանի գրեթե բոլոր խանութներում: Կարճ ժամանակահատվածում այն բավական մեծ տարածում է գտել: Մասնագետները նշել են, որ «կախարդական» հատկությամբ օժտված պաղպաղակի արտաքին շերտը ժելատինից է պատրաստված: Ճապոնացի գիտնականներին անչափ հետաքրքրել է չինական պաղպաղակի առեղծվածը: Նրանք հատուկ հետազոտություն են իրականացրել: Պաղպաղակը մոտ 30 րոպե մնացել է կիզիչ արևի տակ, սակայն, ի զարմանս բոլորի` չի հալչել: Գիտնականները ևս 3 ժամ «Բանան»-ը պահել են արևի տակ, սակայն կրկին այն չի հալչել: Այդուհանդերձ 24 ժամ անց այն դեղնավուն ապուրի է վերածվել: Գիտնականների պնդմամբ` չինական պաղպաղակն անվնաս է և իրականում միայն ժելատինե հաստ շերտի շնորհիվ է, որ չի հալչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.hay-news.ru/2013/08/blog-post_12.html
© Հայ-News-լրատվական կայք